-
19.04.2013|
11:54
Տիգրան Սարգսյանի նշանակմամբ ավարտվեց նախագահական ընտրությունների երկարատև մարաթոնը:Այդ աթոռի շուրջ ասուպի պես պտտվող մնացյալք, որոշ ,շարժումներիե ու բողոքական ակցիաների մոդերատորներ, որոնց պայքարը, կարելի է ասել, նույնպես շատ երեկարատև պատմություն ուներ, երկրորդ մեծ ֆիասկոն գրանցեցին:2008-ից հետո:
-
19.04.2013|
11:45
ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ասել է, որ կուսակցությունն անկախ ընտրություններում իր ստացած տոկոսներից և մանդատների թվից, Երևանի ավագանիում պատրաստվում է աշխատել:
-
19.04.2013|
01:06
Նոր կառավարության ձևավորման փուլը, կադրային վերադասավորությունները ոմանց անգյուման թափառաշրջիկ, ցուպը ձեռը «անցվոր ախպեր» են դարձրել, ոմանց էլ ստիպել թարմացնել հին-մոռացված զրույցները. մի դեպքում ցանկալին իրական ներկայացնելու, երկրորդ դեպքում` «հարկավորին» բան հասկացնելու, երրորդ դեպքում` ամեն ինչ անելու- դրան հասնելու համար:
-
18.04.2013|
21:57
Քիչ առաջ` ՀՀԿ խորհրդի նիստում, Հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին` տեղեկացնելով, որ վերջինս կրկին նշանակվել է վարչապետի պաշտոնում։
-
18.04.2013|
19:47
ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց` որտեղի՞ց «գեղի կլուբից» կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդ «բերման» ենթարկել:
-
18.04.2013|
15:38
Կառավարության կուլիսներում ապրիլի 18-ին քչփչոցը մեծանալով աղմուկի էր վերածվում, բոլորի շուրթերին նախարարների հավանական փոփոխության հարցն էր։ Այս պահին խոսվում է երեք նախարարի պաշտոնափոխության մասին։ Առաջին վարկածով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշանակվում է դեսպան, իսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զբաղեցնում է Արմեն Աշոտյանի աթոռը։
-
17.04.2013|
15:30
Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին տարակուսանք են պատճառել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին կադրային նշանակումները: irates.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն տարիներ առաջ ընդդիմության ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին խոշտանգող Աշոտ Կարապետյանի՝ Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակելն է իր համար տարօրինակ, այլև՝ Սարգիս Մարտիրոսյանին, ով նախկինում զբաղեցրել է ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնի պետի պաշտոնը:
-
17.04.2013|
15:24
Քաղաքական շրջանակներում խոսակցություններ կան, որ չի բացառվում այս ընտրություններում ընտրակաշառքը հասնի աստղաբաշխական թվերի ու եթե խորհրդարանականում մաքսիմումը քսան հազար էր, ապա հիմա խոսվում է հարյուր դոլարի մասին: Մեր տեղեություններով` իշխանությունները փորձում են հասկանալ` ՙկույս մնալու և հաճույք ստանալու՚ ինչ մեխանիզմներ կիրառեն, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի: Առաջարկներ են հնչում նաև ընդհանրապես թույլ չտալ կաշառք բաժանել, ինչն անիրական է:
-
17.04.2013|
15:20
Վերջին օրերին մամուլի և սոցիալական ցանցերի քննարկումների թեման ոստիկանության համակարգում կադրային փոփոխություններն են: Պաշտոնանկ արվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, նրա փոխարեն ոստիկանապետ նշանակվեց Աշոտ Կարապետյանը: Եվ մինչ հանրությունը ոգևորվել էր Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության լուրն առնելով, քանի որ վերջինս հայտնի է ընդդիմության ակտիվիստների նկատմամբ բռնություններ իրականացնելու հրահանգներով և իր պաշտոնեական դիրքը սեփական բիզնես շահերին ծառայեցնելով, մամուլում փաստեր ի հայտ եկան նոր ոստիկանապետի ոչ վաղ անցյալի գործունեության մասին: Մասնավորապես, Աշոտ Կարապետյանը հայտնի է 2004 թ. ընդդիմության հանրահավաքների ժամանակ նախկին ՀԺԿ-ական ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու փաստով (վերջինիս բողոքը հասել էր մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ կայացրել էր վճիռ՝ հօգուտ Վիրաբյանի):
-
17.04.2013|
14:37
«Ես ամեն ինչ գիտեմ»,-այսպիսի պատասխան տվեց Գալուստ Սահակյանը, երբ ԱԺ միջանցքում նրանից հետաքրքվեցինք, թե չի՞ մասնակցում արդյոք խորհրդարանական այսօրվա լսումներին` ոստիկանների հանդեպ հանրային վստահության հարցի շուրջ: